կարևոր
406 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-13 20:54

Պատերազմի 17-րդ օրը առաջնագծում թեժ մարտեը շարունակվում էին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կեսգիշերից մինչեւ լուսաբաց Արցախյան ճակատում զարգացումների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեղան, միայն առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ:

Հայտնվում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, եւ ահազանգում, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներում:
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը եւ վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով:

Պատերազմի 17-րդ օրը՝  հոկտեմբերի 13-ին, Արծրուն Հովհաննիսյանը մարդկանց անհանգստությունը փարատելու համար նշեց, որ Ադրբեջանը նոր մարտավարություն է ընտրել. նրանց դիվերսիոն-հետախուզական խմբերը ներթափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր, նկարվում տարբեր շինությունների մոտ՝ ներկայացնելով թե, իբրեւ, գրավել են այդ տարածքները: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վառ օրինակներից է Հադրութը: Բայց իրականում Հադրութն ընկել էր պատերազմի 15-րդ օրը՝ հոկտեմբերի 11-ին:

Քողարկված իրականությունը ներկայացնելու համար անհրաժեշտ էր լռեցնել նաեւ լրատվամիջոցներին: Ոստիկանությունը հայտնաբերել էր արգելված հրապարակումների 40 դեպք: Վերջիններից 7-ը տուգանվել է 300 հազար դրամի չափով, լրատվական 2 կայք էլ՝ 700 հազար դրամով: Ընդ որում կայքերից մեկը՝ հրապարակումը չհեռացնելու համար, լրացուցիչ տուգանվել է նաեւ 1 միլիոն 500 հազար դրամի չափով:

Իսկ թաքցված ճշմարտության ետեւում պատերազմի իրական պատկերն է. հազարավոր զոհեր, ռմբակոծությունից ավերված բերդաքաղաք Շուշին եւ աղոթքներով ներծծված, արդեն, կիսաքանդ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:
 

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։