կարևոր
982 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-13 18:55

Էջմիածնի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածնի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 14-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: