կարևոր
493 դիտում, 6 օր առաջ - 2021-10-13 19:20

Հայաստանի սամբոյի հավաքականը Հունաստանում է

Հայաստանի սամբոյի հավաքականը Հունաստանում է

Այսօր Հունաստան է ուղևորվել 11 մարզիկով համալրված Հայաստանի սամբոյի հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:

Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ` Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:

Հայտնի են մեկնարկային գոտեմարտերի օրերը: Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներ` Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:

Հաջորդ օրը մրցագորգ կմտնեն պատանիներ` Վիլիկ Սահակյանը /71կգ/ և երիտասարդներ՝ Դավիթ Հովսեփյանն  /58կգ/ ու Արամ Աղաջանյանը /64կգ/:

Պատանիներ Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/ և երիտասարդներ Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/ և Գոռ Հարությունյանը /88կգ/ խաղարկվող մրցանակների համար պայքարի կբռնվեն հոկտեմբերի 17-ին :