կարևոր
1294 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-13 18:14

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 2 դի: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 դի։