կարևոր
844 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-13 16:49

Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաշես ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։ 

Արտաշես Թումանյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր 2015 թվականից։ 

Աշխատանքային գործունեություն

Արտաշես Թումանյանը 1990-1992թթ. աշխատել է որպես ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1992-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ:

Թումանյանը 1995-1999թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1998-1999թթ. աշխատել է, որպես ՀՀ Նախագահի խորհրդական, իսկ 1999-2000թթ. ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ:

2000-2006թթ. նշանակվել է  Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, 2000-2006թթ. «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահ:

2000-2006թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 2001-2006թթ. Հայաստան-Իրան կապերի գծով ՀՀ Նախագահի հատուկ լիազոր ներկայացուցիչ:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը: