կարևոր
811 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-13 20:10

Ավտովթար Վահագնի թաղամասի դիմաց. մեքենան տապալել է բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունը, կա վիրավոր

Ավտովթար Վահագնի թաղամասի դիմաց. մեքենան տապալել է բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյունը, կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտել է shamshyan.com-ը:

Ժամը 11։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Պետրոսյանը իր վարած Ford Mustang մակնիշի 30 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը։ 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։