19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունները: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ասել է, որ չպետք է թշնամիներին հնարավորություն տան՝ խաթարելու Թեհրանի եւ Բաքվի միջեւ բարեկամական կապերը, իսկ խնդիրները պետք է լուծեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով:
Իրանի արտգործնախարարը շեշտել է նաեւ՝ Թեհրանն ակնկալում է, որ իրանական բեռնատարների տարանցիկ երթեւեկության խնդիրները կլուծվեն:
Բայրամովն էլ առաջարկել է, որ խնդրով զբաղվեն 2 երկրի մաքսային ծառայողները:
Մինչ այս հեռախոսազրուցը նախօրեին Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թեհրանն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են անցած տարի՝ պատերազմի ժամանակ, ահաբեկչական խմբավորումները տեղափոխվել են Ադրբեջան:
«Իրանը նույնիսկ ձեռք է բերել նրանց խոսակցությունները»,- ասել է Սաիդ Խաթիբզադեն՝ նշելով, որ Իրանն ադրբեջանական կողմին ասել է՝ դա անընդունելի է, եւ ստացել է խոստում, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով կփարատի Թեհրանի մտահոգությունները: