կարևոր
2170 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-13 13:58

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի․դատավոր Մհեր Արղամանյանը մերժել է բողոքը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի․դատավոր Մհեր Արղամանյանը մերժել է բողոքը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստին չի մասնակցել անգամ դատախազը՝ գրավոր տեղեկացնելով, որ զբաղված է ու դեմ չէ, որ իր բացակայությամբ քննվի պաշտպանական կողմի բողոքը։