կարևոր
604 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-13 13:16

Այդ իրավիճակում մենք պետք է ընդունենք համապատասխան որոշումներ. Սեյրան Օհանյան

Այդ իրավիճակում մենք պետք է ընդունենք համապատասխան որոշումներ. Սեյրան Օհանյան

Այս միջոցառումը մենք անցկացնում ենք չափազանց բարդ իրավիճակում, որը բերել է նրան, որ Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրը ավելի փխրուն է դարձել, և այս սպառնալիքները, որոնք կան և՛ արտաքին, և՛ ներքին, արդեն գտնվում են ՀՀ-ի սահմաններից ներս և դոփում են մեր դռները: Այդ իրավիճակում մենք պետք է ընդունենք համապատասխան որոշումներ: Այս մասին տեղահանված ու բռնագրավված Հադրութ. հիմնահարցեր և մարտահրավերներ թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք պետք է հասկանանք, որ անցել է շուրջ մեկ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից և մեր պետության համապատասխան գերատեսչությունների կողմից գնահատական չի տրվել այդ իրավիճակին, քանի որ բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական, ռազմական, կառավարման և այլ ոլորտներին: 

Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և նաև գերտերությունների ուշադրության ու շահերի կիզակետում: Սական մենք միշտ եղել ենք այդ կիզակետում՝ ավելացել է մեկ բան, որ տարածաշրջանային դերակատարները, հատկապես Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմը, ներխուժել է Հարավային Կովկաս ու մեր տարածքներ և փորձում է ճնշումներ գործադրել և՛ Հայաստանի, և՛ Արցախի վրա՝ ցանկանալով ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում»,-ասաց Օհանյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ մի քանի ուղղություններով լուրջ աշխատանքներ պետք է կատարվեր այս մեկ տարվա ընթացքում:

«Անվտանգության միջավայրը այսօր փխրուն է, դեռ ավելին, ՀՀ-ի իշխանությունները ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի կենտրոնում տեղի ունեցողին և ոչ թե սահմանային իրավիճակին: 

Սահմանային իրավիճակում, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզում, այն խնդիրնեը, որոնք դնում են Հայաստանի առջև չափազանց լուրջ են լինելու հետագայում:

«Հայաստան» դաշինքը միջազգային յուրաքանչյուր հանդիպման ժամանակ բարձրաձայնում է գերիների, անհետ կորածների հարցերը և դատապարտում է այդ հանցագործությունները՝ խոշտանգումներ Արցախում, տեղահանումներ, մշակութային արժեքների նկատմամբ վայրագություններ»,-ասաց Սեյրան Օհանյանը: