Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում են որպես գործընկեր երկիր։ Նախարարը ելույթում հայտնեց, որ ուրախ է գտնվել Երևանում։
«Սա նոր փուլի սկիզբ է մեր երկու երկրների միջև համագործակցության համար։ Հնդկաստանը այն երկրներից մեկն էր, որ առաջինը ճանաչեց Հայաստանի հանրապետությունը և հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։ Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ միջնադարից սկսած և մենք ունենք մեծ հայկական ժառանգություն՝ եկեղեցիներ, կրթական հաստատություններ։ Վաղ 1990 թվականին Մադրասում, որտեղից ծնողներս են, հիմնվել է հայկական եկեղեցի։ Հայկական ժառանգությունը պահպանվել է մեծ ուշադրությամբ ու հարգանքով։ Հայկական համայնքի նպաստը Հնդկաստանի պատմությանը մեծ է»,- ասաց նախարարը։
Սուբրամանյամ Ջայշանկարը անդրադարձավ նաև 2020 թվականի 44 օրյա պատերազմին ու նշեց, որ Հայաստանը անցյալ տարի անցել է շատ դժվար փուլով։ Հնդկաստանի կառավարության ու ժողովրդի անունից ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր կորուստներ են ունեցել։
Նախօրեին Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարարը որակեց արդյունավետ։
Հնդկաստանի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի երկրի բզիսնես պատվիրակությունն այցելել էր Հայաստան՝ մասնակցելու հայկական էքսպոյին։ Համավարակից հետո դա առաջին այցն էր, որը հետագա խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների համար բիզնես ոլորտում։
«Կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե մակերեսային, խոչընդոտ է մեր մարդկանց շփումների, տնտեսական ու առևտրային փոխանակումների համար։ Թե Հայաստանը, թե Հնդկաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որը ունի մեծ հեռանկար՝ կապակցվածության զարգացման համար։ Պարոն Միրզոյանն ու ես քննարկեցինք հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը՝ Իրանում Ջավահար նավահանգստի օգտագործմանը, որը մշակվել է Հնդկաստանի կողմից։ Առաջարկեցինք նաև, որ նավահանգիստը օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Մենք կարող ենք դիտարկել որևէ այլ նախաձեռնություն, որը արտացոլում է մեր երկու երկրների հետաքրքրությունները։ Նաև քննարկեցինք փոխադարձ չվերթների հավանականությունը»։
Կովկասյան տարածաշրջանում անվտանգությանն անդրադառնալով ԱԳ նախարարը հայտնեց, որ Հնդկաստանի դիրքրոքշումը հետևողական է։