կարևոր
1225 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-13 11:37

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14038 քաղաքացու հետազոտություն, որից 1273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։