կարևոր
4480 դիտում, 4 օր առաջ - 2021-10-13 14:07

Պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Մայքլ Սարիան

Պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Մայքլ Սարիան

Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայքլ Սարիան:

«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան: Հիպերբարիկ պալատները նախատեսված էին այրվածք ստացած զինվորների համար:

Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա: