Հոկտեմբերի 13-ը տարվա 286-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 79 օր։
1827 թ. - ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավեցին Երևանը:
1862 թ. - մահացել է Գաբրիել Երանյանը, հայ երաժշտագետ, կոմպոզիտոր (ծն. 1827 թ.):
1921 թ. - կնքվեց Կարսի պայմանագիրը, Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային անցան գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվեց որպես ինքնավար կազմավորում:
1923 թ. - Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա:
1925 թ. - ծնվել է Մարգարետ Թետչերը, բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 1979-1990 թթ., ստացել է «երկաթյա լեդի» մականունը (մահ. 2013 թ.):
1946 թ. - ծնվել է Լևոն Անանյանը, հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Հայաստանի Գրողների Միության նախագահ (մահ. 2013 թ.):
1972 թ. - Անդերում վթարի ենթարկվեց Ուրուգվայի զինուժի համար «571» չվերթի ինքնաթիռը:
1972 թ. - մահացել է Գրիգոր Սիսվանը, հայ գրող, արձակագիր (ծն. 1918 թ.):