15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հոկտեմբերի 12-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի (ՄԽ) նիստի ժամանակ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, համաձայն ՀԱՊԿ Մշտական խորհրդի կանոնակարգի 12-րդ կետի, ընտրվել է Մշտական խորհրդի նախագահ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհակալություն հայտնեց ՀԱՊԿ-ում Տաջիկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթոնովին ՀԱՊԿ ՄԽ-ում դժվարին տարվա ընթացքում նախագահության համար և հաջողություն մաղթել է Վիկտոր Բիյագովին ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքներում։
Վիկտոր Բիյագովն իր խոսքում նշեց, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը՝ ուղղված Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և վստահեցրեց, որ ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացումը կնպաստի դրան»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։