կարևոր
703 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-12 20:46

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ:

Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:

Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»,-ասված է հաղորդագրությունում: