Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Հանդիպան սկզբում ՌԴ նախագահն առաջարկել է Փաշինյանին՝ ԱՊՀ գագաթաժողովից առաջ ստուգել ժամացույցները։
«Փաշինյանի հետ մշտական հեռախոսային կապի մեջ ենք, բայց անձնական հանդիպումներն ավելի արդյունավետ են լինում»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ գործընթացներին և նշել, որ դեռևս չի կարելի խոսել վերջնական կայունացման մասին։
Նշենք, որ Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Փաշինյանն պետք է քննարկեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ սա Պուտինի ու Փաշինյանի արդեն 4-րդ դեմ առ դեմ հանդիպումն է այս տարվա ընթացքում: Նրանք ավելի քան 10 հեռախոսազրույց են անցկացրել: