կարևոր
1576 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-12 18:43

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Կրասնոդարի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Կրասնոդարի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» երկրպագուները որոշել են սեպտեմբերի թիմի լավագույն խաղացողին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը քվեարկության արդյունքում հաղթել է՝ հավաքելով ձայների 40,75%-ը: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

«Կրասնոդարի» 21-ամյա սանը ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա 3 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Քվեարկության ընթացքում Սպերցյանը շրջանցել է Ռեմի Կաբելային (20,09%) և Մատվեյ Սաֆոնովին (15,14%):