կարևոր
475 դիտում, 5 օր առաջ - 2021-10-12 17:37

G-20-ի շրջանակներում Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Արցախի հարցը

G-20-ի շրջանակներում Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Արցախի հարցը

Մեկնարկել է Աֆղանստանին նվիրված «G-20»-ի հատուկ գագաթաժողովը: Այն անցկացվում է հեռավար՝ տեսակապի միջոցով:

Նախաձեռնողն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին է: Միջազգային հանրությունն անհանգստացած է Աֆղանստանում, «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո, առաջացած մարդասիրական ճգնաժամով: Ի դեպ, առաջին անգամ է, որ աշխարհի տնտեսապես զարգացած 20 երկրները քննարկում են ամերիկյան զորքի դուրսբերումից հետո Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Նշենք, որ արդեն հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Հռոմում կկայանած G20-ի հերթական գագաթաժողովը՝ անդամ երկրների առաջնորդների անմիջական մասնակցությամբ:

Ի դեպ, այդ գագաթաժողովի շրջանակում կհանդիպեն Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահները: Ջո Բայդենն ու Ռեջեփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում: