կարևոր
460 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-12 17:22

Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել երկրի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը․ գրում է tellerreport.com-ը:

«Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի հրաժարականի մասին: Հրամանագրի համաձայն, նախարարների կաբինետի գործող կազմը հրաժարական է տվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այն մարդիկ, որոնք զբաղեցնում են Ղրղզստանի նախարարների կաբինետի անդամների պաշտոնները, կշարունակեն իրենց պարտականությունների կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը։

Ապրիլի 11-ի հանրաքվեով ընդունվել է Ղրղզստանի Սահմանադրության նոր խմբագրումը, որի համաձայն, հանրապետությունն անցել է կառավարման նախագահական ձեւի: Երկրի հիմնական օրենքի փոփոխությունների համաձայն, կառավարությունը վերափոխվել է նախարարների կաբինետի. նախարարների կաբինետի նախագահը միաժամանակ զբաղեցնում է հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:

Նոր Սահմանադրությունը պետության ղեկավարին, որը գլխավորում է գործադիր իշխանությունը, թույլ է տալիս որոշել կառավարության կառուցվածքը, նշանակել կամ հեռացնել նախարարների կաբինետի նախագահին եւ նրա անդամներին:

Մայիսի 5-ին «Սադիր Ժապարովը ստորագրել է Ղրղզստանի նոր Սահմանադրությունը: Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի պաշտոնակատար Ուլուկբեկ Մարիպովը երկրի վարչապետ է նշանակվել փետրվարի 3-ին։