կարևոր
274 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-12 16:35

Հրդեհ Արմավիր քաղաքում

Հրդեհ Արմավիր քաղաքում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 10։08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, մարվել՝ 10:33-ին: Այրվել են տան տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։