18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:
Ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։