16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Առուշ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:
«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:
Հավելենք, որ Առուշ Առուշանյանը մարտական գործողությունների ժամանակ առաջադրած խնդիրներն արիաբար կատարելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում ցուցաբերած խելացի նախաձեռնությունների, պատրաստակամության և առաջին ԲԿ-ին մշտապես անշահախնդիր աջակցելու համար առաջին բանակային կորպուսի հրամանատարի կողմից արժանացել է պատվոգրի:
Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել»: