կարևոր
1369 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-12 14:22

Անդրանիկ Քոչարյանը, Հայաստանի հեռուստադիտողի աչքերին նայելով, սուտ խոսեց՝ տարածելով ապատեղեկատվություն. Գեղամ Մանուկյան

Անդրանիկ Քոչարյանը, Հայաստանի հեռուստադիտողի աչքերին նայելով, սուտ խոսեց՝ տարածելով ապատեղեկատվություն. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի տարածած ապատեղեկատվությանը:

«Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց 2011 թվականին տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն գործարքի մասին: Նա հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ ամբողջ Հայաստանի հեռուստադիտողի աչքերին նայելով՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ սուտ խոսեց, ապատեղեկատվություն տարածեց՝ ասելով, որ դա տեղի է ունեցել 2011 թվականին Սեյրան Օհանյանի ժամանակ, հաջորդ օրը հանձնաժողովի նիստում Տիգրան Աբրահամյանը շտկում մտցրեց, որ այդ գործարքը իրականում տեղի է ունեցել ոչ թե 2011 թվականին, այլ 2018 թվականի դեկտեմբերին: Իսկ Անդրանիկ Քոչարյանը, որպեսզի արդարացնի իր՝ հանրության առաջ սուտ խոսելը, խորհուրդ տվեց ԱԱԾ վկայություն տալ, և ամբողջ քրեական գործի այդ մանրամասները, որ հրապարակվեց»,-ասաց Գեղամ Մանուկյանը: