կարևոր
352 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-12 13:47

Խոսուն թվեր․ 2021թ․-ի հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ.-ի համար խոստացվողը․ Թադևոս Ավետիսյան

Խոսուն թվեր․ 2021թ․-ի հունվար-օգոստոսի փաստացին և 2022թ.-ի համար խոստացվողը․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը ներկայացնում է  2021թ․ հունվար-օգոստոսի փաստացի թվերն ու այն, ինչ խոստացել է կառավարությունը 2022թ․-ի համար։

2021թ․ հունվար-օգոստոս՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի համեմատ․

ՏԱՑ (տնտեսական ակտիվության ցուցանիշ)՝ +4,9 տոկոս, իսկ օրինակ՝ Վրաստանում՝ +12 տոկոս (շուրջ 2,5 անգամ գերազանցում է ՀՀ ցուցանիշը): 

պետական բյուջեի եկամուտների աճ՝ 11 տոկոս,

պետական բյուջեի ծախսերի աճ՝ 10,4 տոկոս,

պետական բյուջեի պակասուրդի աճ՝ 6,1 տոկոս,

անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի չափերի աճեր՝ 0,

միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով,

ՍԳԻ (միջին գները) +6,4 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս,

սննդամթերքի գները՝ +9,3 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ +6,7 տոկոս։

2021թ․ սեպտեմբեր՝ 2020թ․ սեպտեմբերի համեմատ․

սննդամթերքի գները՝ +15,4 տոկոս,

բանջարեղեն՝ +64,5 տոկոս, արևածաղկի բուսական յուղ՝ +55,1 տոկոս, ձու՝ +27,4 տոկոս։

2021թ․ 2-րդ եռամսյակ․

նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեք՝ 70044 դրամ,

նվազագույն ամսական աշխատավարձի չափ՝ 68000 դրամ,

կենսաթոշակների միջին չափ՝ շուրջ 40000 դրամ,

կենսաթոշակի նվազագույն չափ՝ 26500 դրամ։

2021թ․ հունվար-օգոստոս․

օտարերկրյա ներդրումների ընդհանուր զուտ ներհոսք՝ +280 մլն․ ԱՄՆ դոլար,

օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսք՝ +85,7 մլն․ ԱՄՆ դոլար,

պետական պարտքի աճ՝ 12 տոկոս կամ 1 միլիարդ ԱՄՆ դոլար (31.08.2021թ. կազմել է շուրջ 8,953 միլիարդ ԱՄՆ դոլար),

պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարում՝ շուրջ 30 տոկոս,

2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված․

ընդհանուր եկամուտներ՝ 1,946 տրիլիոն դրամ, աճ՝ 29 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 3 անգամ),

հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 1,844 տրիլիոն դրամ, աճ՝ 28 տոկոս,

ընդհանուր ծախսեր՝ 2,188 տրիլիոն դրամ, աճ՝ 18,2 տոկոսով (2021թ․ հունվար-օգոստոսի ցուցանիշը գերազանցում է շուրջ 1,8 անգամ),

կապիտալ ծախսերի աճ՝ 60,2 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսին թերակատարում՝ շուրջ 30 տոկոսով),

պակասուրդ՝ 242,2 միլիարդ դրամ, նվազում՝ 29 տոկոս,

անապահովության նպաստների չափերի բարձրացում՝ 0,

նվազազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի որոշ այլ տեսակների չափերի միջին աճ՝ 7-8 տոկոսով,

նվազագույն ամսական աշխատավարձի աճ՝ 0,

հանրային ծառայողների բազային աշխատավարձի աճ՝ 0,

զբաղվածության պետական ծրագրի ֆինանսավորման նվազում՝ 25 տոկոսով,

թիրախավորում՝ սպառողական ապրանքների գների աճը 2022թ․՝ մինչև 5,5 տոկոս, 2021թ․՝ 7 տոկոս,

ՀՆԱ-ի աճը 2022թ․՝ 7 տոկոս, 2021թ․՝ 6,5 տոկոս (2021թ․ հունվար-օգոստոսի փաստացին՝ 4,9 տոկոս)։

Պետական բյուջեի սոցիալական բնույթին հատկանշական օրինակ․

նախորդ տարվա համեմատ 2004թ․ կենսաթոշակի միջին չափը բարձրացվել է 32,3 տոկոսով,

նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացել է 1,6 անգամ: