կարևոր
403 դիտում, 6 օր առաջ - 2021-10-12 13:27

Ավտովթար Աշտարակում. ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին. կան վիրավորներ

Ավտովթար Աշտարակում. ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:

Ժամը 02։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արբակ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացու 57 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ընկուզենուն։  Վթարի հետևանքով Ա. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Հարություն Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Վթարի հետևանքով տուժել է նաև վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահը՝ նրան պատճառելով նյութական վնաս։