Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Կրեմլի տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Փաշինյանն այսօր կքննարկեն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։
Բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին։ Կլինի զրույց և աշխատանքային ճաշ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: