կարևոր
322 դիտում, 6 օր առաջ - 2021-10-12 11:41

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն երկօրյա այցով Մոսկվայում է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն երկօրյա այցով Մոսկվայում է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն երկօրյա այցով Մոսկվայում է, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Նշենք, որ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: