կարևոր
226 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-12 10:24

Սննդամթերքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել են 15.4 տոկոսով. «Ժողովուրդ»

Սննդամթերքի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել են 15.4 տոկոսով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել է: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել:

Մյուս կողմից նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլեւ ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ բենզինի գինն զգալի բարձր է. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ:

Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով: Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ  20.8 տոկոսով»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։