կարևոր
322 դիտում, 6 օր առաջ - 2021-10-12 09:51

Հրդեհ Լուսակունք գյուղում

Հրդեհ Լուսակունք գյուղում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 00:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լուսակունք գյուղի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (240 քմ) փայտե կառուցատարրերը և առաստաղը (մոտ 36 քմ)։