կարևոր
1351 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-12 09:14

Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիայի հավաքականին՝ 0։1 հաշվով

Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիայի հավաքականին՝ 0։1 հաշվով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Բուխարեստի «Ստյաուա» ստադիոնում հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին եւ պարտվեց 0։1 հաշվով։

26-րդ րոպեին անկյունայինից հետո դաշտի տերերը բացեցին հաշիվը հունական ՊԱՕԿ-ի 26-ամյա հարձակվող Յոնուց Միտրիցեի գոլի շնորհիվ։ Ռումինիայի թիմն առաջին խաղակեսում գնդակը վերահսկեց ժամանակի 72 տոկոսը, Հայաստանի թիմը ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին մինչեւ ընդմիջում։

Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդն է, նույնքան միավոր ունի Հյուսիսային Մակեդոնիան, որը երրորդն է։ Ռումինիան 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղը։

J խմբի առաջատար Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային, վաստակեց 21 միավոր եւ ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։