կարևոր
1696 դիտում, 1 տարի առաջ - 2021-10-12 09:10

Այսօր 12-ն է. 1928 թ. այս օրը ծնվել է Ջիվան Գասպարյանը, հայ աշխարհահռչակ դուդուկահար և երգահան

Այսօր 12-ն է. 1928 թ. այս օրը ծնվել է Ջիվան Գասպարյանը, հայ աշխարհահռչակ դուդուկահար և երգահան

1492 թ. - ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։

1858 թ. - մահացել է Ուտագավա Հիրոշիգեն, ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ է (ծն. 1797 թ.)։

1928 թ. - ծնվել է Ջիվան Գասպարյանը, հայ աշխարհահռչակ դուդուկահար և երգահան։

1931 թ. - Ռիո դե Ժանեյրոյում բացվեց Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը 30 մետր։

1940 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտան Ռումինիա, և դրանով սկսվեց ցամաքային Եվրոպայի նվաճումը։

1955 թ. - ծնվել է Սերժ Վենտուրինին, ֆրանսիացի բանաստեղծ։

1992 թ. - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։

1996 թ. - տեղի ունեցավ Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։