կարևոր
595 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 22:58

Մի քանի գազալցակայանում կդադարեցվի գազամատակարարումը

Մի քանի գազալցակայանում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ին և 13-ին նախատեսված պլանային աշխատանքները կիրականացվեն հոկտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 19:00-ն, ինչի պատճառով կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։