05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ Իրանի մտահոգությունները դեռ չեն փարատվել: Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայությունը բացառող Բաքվի հայտարարությունները համոզիչ չեն Թեհրանի համար, ուստի այդ երկիրը հնարավոր բոլոր միջոցներով արտահայտում է իր դժգոհությունը:
Թեհրանում անցկացված ճեպազրույցի ժամանակ եւս Իրանի արտգործախարարության խոսնակը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը շատ լուրջ է վերաբերում իր ազգային անվտանգությանն ու այս հարցում զիջումների չի գնա: Սաիդ Խաթիբզադեն նաեւ ասել է՝ Իրանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ երկրներն ազդեն իրենց հարաբերությունների վրա:
«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը նույնպես դժգոհել է, որ որոշ արտաքին ուժեր փորձում են իրենց ազդեցությունն ունենալ տարածաշրջանում՝ նպատակ ունենալով, նրա խոսքով, փոխելու սահմանները, փակելու կամ տեղափոխելու սահմանային անցակետերը:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։