կարևոր
367 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 20:55

Ծովինարում բացվել է Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Բանակային կորպուսի նվագախմբի կատարմամբ Հայաստանի հիմնը հնչել է Ծովինար համայնքում՝ ի պատիվ Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների: Այս համայնքից 18 զոհ կա ու մի շարք վիրավորներ: Զոհված տղների պատվին համայնքի՝ արտերկրում բնակվող տղաների ֆինանսական ու տեղացիների ֆիզիկական աջակցության շնորհիվ, հուշակոթող է կանգնեցվել:

Սերոբ Սահակյանը թեեւ ծնունդով ծովինարցի է, բայց աշխատանքի բերմամբ ապրում է արտերկրում: Նշել է՝ հուշակոթողը կառուցելիս ամեն մանրուքի ուշադրություն են դարձրել, ամեն դետալի վրա փորձել են նրբանակատորեն աշխատել:

Հայրենքի կորցրած տարածքները վերադարձնելու հույսով ու հերոսներին հավերժ հիշելու խոստումով ծովինարցիները սպիտակ աղավիներ են երկինք բաց թողել՝ խաղաղության սպասումով: