կարևոր
700 դիտում, 6 օր առաջ - 2021-10-11 20:32

Լիբանանում վառելիքի պահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Լիբանանում վառելիքի պահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Լիբանանի հարավում գտնվող Զահրանի նավթավերամշակման գործարանում գտնվող պահեստարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվամիջոցը:

Հրդեհը մարելու համար պահանջվել է 3 ժամից ավելի։ Դեպքի վայրում աշխատել է 25 հաշվարկ։ Հրշեջները միևնույն ժամանակ սառեցրել են մոտակա պահեստարանները, որպեսզի կրակը չտարածվի։ Տուժածներ չկան։

Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։ Հրդեհը բռնկվել է, երբ աշխատողները տեղափոխում էին վառելիքը։ Նշվում է, որ այրվել է 250 հազար լիտր բենզին։

Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհված պահեստարանում պահվող բենզինը պատկանում էր Լիբանանի բանակին։ Կրակի տարածման սպառնալիքի պատճառով լիբանանյան բանակը հարակից տարածքներից տարհանել էր բնակչությանը։