կարևոր
496 դիտում, 6 օր առաջ - 2021-10-11 19:08

Ավստրիան նոր կանցլեր ունի

Ավստրիան նոր կանցլեր ունի

Ավստրիան նոր կանցլեր ունի: Վիեննայում այսօր կայացել է նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի երդման արարողությունը:

Մինչ այս նա զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը: Իսկ 2017-ից Ավստրիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրած Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել անցած շաբաթվա վերջին՝ կոռուպցիոն սկանդալի հետեւանքով: Ըստ մեղադրանքի՝ 2016-ից 2018 թվականներին Կուրցի թիմակիցները ֆինանսների նախարարության միջոցներն օգտագործել են իշխող Ժողովրդական կուսակցության գովազդային արշավի համար:

Այս բացահայտումից հետո իշխող կուսակցության գրասենյակում, կանցլերի աշխատակազմում եւ ֆինանսների նախարարությունում խուզարկություններ էին իրականացվել: Կուրցը հերքել է մեղադրանքը, բայց եւ ասել է, թե հրաժարական է տալիս՝ երկրում ներքաղաքական քաոսային վիճակից խուսափելու համար: