կարևոր
325 դիտում, 6 օր առաջ - 2021-10-11 18:53

Պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետությունների միջեւ արդյունավետ երկխոսության միջոց է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը, որպես պետությունների միջեւ արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովը կազմակերպվել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակի շրջանակում:

Միջոցառման նպատակը վանդալիզմի դեմ պայքարն է, որի նպատակով Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եվ Վրաստանից ժամանած առաջատար մասնագետները հանդես են գալիս զեկույցներով: Դրանք վերաբերում են նեւ Արցախի պատմամշակութային ժառանգությանը: 

Վերացնելով դարեր առաջ հայերի ստեղծած մշակութային արժեքները՝ Ադրբեջանը փորձում է առհասարակ վերացնել հայկական հետքը: Նախորդ տասնամյակներին ադրբեջանցիների նման վայրագությունների վառ օրինակները շատ են եւ ոչ միայն Նախիջեվանում, այլեւ Գանձակում, Շահումյանի շրջանում, Բաքվում եւ այլուր: Այդ ընթացքում Հայաստանը, բազմաթիվ փաստեր էր ներկայացնում քաղաքակիրթ աշխարհին, միջազգային կառույցներին, սակայն թուրքի ձեռքին այդպես ոչ ոգ չի հարվածում, չի կանգնեցնում: 

Այժմ էլ հայությունը հիմնավոր վստահություն ունի, որ թշնամին նույն կերպ կվարվի Արցախում: 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանին է մնացել 1456 նշանավոր հուշարձան եւ այժմ այդ տարածքում ոչ մի հետազոտություն հնարավոր չէ իրականացնել: Անգամ, թե ինչ է կատարվում հուշարձանների հետ, տեղեկանում ենք բացառապես համացանցի միջոցով:  

Մանրամասնում է՝ Անի Նահապետյանը։