կարևոր
568 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-11 18:23

Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հոկտեմբերի 8-12-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում ընթանում է «Իստվան Պոլժիանայի անվան 7-րդ միջազգային բաց առաջնությունը»: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Հայաստանը փայլուն են ներկայացրել օլիմպիական խաղերի մասնակիցներ Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը, որոնք մեկ մրցաշարից նվաճել են 3 մեդալ:

Հրաչ Բաբայան

Օդամղիչ հրացան,10մ, 60 կրակոց

1 մեկնարկ 622.7 միավորով՝ 3-րդ տեղ

2 մեկնարկ 625.9 միավորով՝ 4-րդ տեղ

Էլմիրա Կարապետյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ,60 կրակոց

Անհատական 571 միավորով՝ 2-րդ տեղ

Էլմիրա Կարապետյանը և Վրաստանի ներկայացուցիչ Ծոտնե Մաչավարանը կրակել են թիմային միքս վարժություն, որտեղ գրավել են 1-ին հորիզոնականը։

Թիմային MIX , 16-4 հաշվով՝ 1-ին տեղ: