08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.9 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1 % գնանկում: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
«Մասնավորապես 2021թ-ի սեպտեմբերին՝ 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.4 % գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5 % գնաճ:
Մրգի ապրանքախմբում նախորդ սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3 % գնանկում:
Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 % գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10 % գնաճ»: