Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան տարանցիկ նոր ճանապարհի շինարարությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին:
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ ուղի ստեղծել: Մենք հայտարարել ենք այս ճանապարհի շինարարությանը մասնակցելու մեր պատրաստակամության մասին»:
Ըստ պաշտոնյայի՝ «խոսքը նոր միջանցքի մասին է, բացի այլընտրանքային Գորիս-Կապան մայրուղուց, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»:
Նրա խոսքով, «ադրբեջանական կողմը վճարներ է գանձում այս կարճ հատվածն անցնելու համար, որտեղ կա միայն մեկ անցակետ»: «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել այլընտրանքային ճանապարհ, որպեսզի երթուղին այլևս չանցնի Ադրբեջանի տարածքով, ինչը նույնպես կարևոր է հայերի համար և բավարարում է նրանց կարիքները»,- ասել է Խադեմին: