05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն այսօր հանդիպել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Պարույր Տեր-Ղուկասյանի և Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի հետ, որոնց ուղեկցում էր ՀՅԴ Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի ներկայացուցիչ Սիմոն Գաֆալյանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՅԴ ՀԳՄ անդամները նրանց ներկայացրել են ՀՀ-ում և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, մատնանշել մարտահրավերներն ու դրանք դիմագրավելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվել են նաև Լիբանանի շուրջ ստեղծված իրադրությունը, արձանագրվել լիբանանահայ համայնքի դիմագրաված դժվարություններն ու հուզող բազմաթիվ խնդիրները:
Կարևորվել է Սփյուռքի համար առանցքային նշանակություն ունեցող լիբանանահայ համայնքին համայն հայության կողմից օժանդակություն կազմակերպելը։ Ցավալիորեն այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները դրսևորում են լիակատար անգործություն:
Մատնանշվել է նաև ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային, պարտվողական, իսկ շատ դեպքերում՝ ուղղակի թուրքամետ քաղաքականության պատճառով ՀՀ-ի միջազգային դիրքերի թուլացման իրողությունը, ինչը լրջագույնս անդրադառնում է նաև Սփյուռքի կացության և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների վրա:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել համատեղ քայլերի ու ծրագրերի իրականացման ուղղությամբ մի շարք պայմանավորվածություններ: