կարևոր
313 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 15:41

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Շվեդիայի Պետական բանկի մրցանակը նվիրված Ալֆրեդ Նոբելի հիշատակին, շնորհվել է կանադա-ամերիկացի տնտեսագետ Դևիդ Քարդին, ամերիկացի  հետազոտողներ Ջոշուա Էնգրիստին և Գվիդո Իմբենսին:

Ինչպես հաղորդում է Շվեդիայի Թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն, Քարդիի մրցանակը շնորհվելու է «աշխատանքի տնտեսագիտության մեջ ունեցած էմպիրիկ ներդրման համար»: Էնգրիստը և Իմբերսը ստանալու են մրցանակի երկրորդ մասը՝ «պատճառահետևանքային կապերի ուսումնասիրության ոլորտում մեթոդաբանական ներդրման համար»:

Այս տարվա մրցանակի դափնեկիրները աշխատաշուկայի վերաբերյալ նոր հայացքներ են ներկայացրել, թե փորձարարական մեթոդով ինչ ենթադրություններ կարելի է անել տնտեսական գործընթացների պատճառների մասին: