11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հոկտեմբերի 11-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն / ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստան Մ-19 - Կատար Մ-19 ընկերական երկրորդ հանդիպումը։
Մեր ընտրանին արդեն հանդիպման մեկնարկում ստացավ երկու գոլի առավելություն․ Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Գոռ Առաքելյանը և Պավել Գորելովը։ Սակայն հետագայում հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։
Բայց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի համառ գտնվեցին և, ի վերջո, կարողացան հաղթանակ կորզել այս խաղում․ Նարեկ Մանուկյանը հստակ իրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը։