կարևոր
334 դիտում, 6 օր առաջ - 2021-10-11 14:39

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բանկերի Միությունը:

Այս պաշտոնում նա կփոխարինի «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին, ով միությունը նախագահել է 2020-2021 թվականներին:

Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով: