կարևոր
343 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 14:27

Ազդակ են տալիս, որ Վերաքննիչ քրեական դատարանում, օրինակ, գործը չմակագրվի Արմեն Դանիելյանին. Արամ Վարդևանյան

Ազդակ են տալիս, որ Վերաքննիչ քրեական դատարանում, օրինակ, գործը չմակագրվի Արմեն Դանիելյանին. Արամ Վարդևանյան

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության ուղերձը շատ ակնհայտ է։ Երևի Վերաքննիչ դատարան բողոք էլ կներկայացնեն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ազդակ են տալիս, որ Վերաքննիչ քրեական դատարանում, օրինակ, գործը չմակագրվի Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա։ Կարծում եմ՝ հիմա աչքով են տալիս»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Լրագրողների այն դիտարկմանը, թե Դավիթ Տոնոյանը հասկացնում է, որ չի խոսա, թող իրեն բաց թողնեն, Արամ Վարդևանյանը հրաժարվեց մանրամասն մեկնաբանել։

«Ամեն դեպքում խոսում ենք պաշտպանության նախկին նախարարի մասին և այն նախարարի, որը ՀՀ-ի ամբողջ անվտանգության և պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի։ Վստահ եմ՝ պաշտպանության նախկին նախարարի փաստաբանները գիտեն, որ որոշակի տեղեկությունների տիրապետելը և դիտավորությամբ չհայտնելը ևս քրեաիրավական հետևանքներ կարող է առաջացնել»,-նշեց Արամ Վարդևանյանը։