կարևոր
259 դիտում, 6 օր առաջ - 2021-10-11 16:51

ChessMood Open. Սամվել Տեր-Սահակյանը պահպանում է առաջատարի դիրքը

ChessMood Open. Սամվել Տեր-Սահակյանը պահպանում է առաջատարի դիրքը

Ծաղկաձորում անցկացվող ChessMood Open շախմատային մրցաշարի 7 տուրից հետո առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանն է: Սամվելը 7-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել վրացի Լևան Պանցուլայայի հետ և այժմ ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը, որը հաղթել էր Արամ Հակոբյանին:

Մրցանակային տեղերի համար պայքարողների թվում են նաև Տիգրան Պետրոսյանը (5,5), Շանթ Սարգսյանը (5), Մանուել Պետրոսյանը (5), Արման Միքայելյանը (5):

Մրցաշարին մասնակցում է 11 երկրի ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 10 միլիոն 250 հազար դրամ է։