ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը և նրա պաշտպանական թիմը պատշաճ ծանուցում չեն ստացել՝ այսօր նշանակված դատական նիստին ներկայանալու համար։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, նշանակված է Ռուբեն Վարդազարյանի գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, ամենայն հավանականությամբ չի կայանա։
Պաշտպան Հունան Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ոչ մեկը՝ թե՛ Ռուբեն Վարդազարյանը, թե՛ պաշտպանները ծանուցագիր չեն ստացել այսօր նշանակված դատական նիստին ներկայանալու համար, իսկ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկությունը բավարար տվյալ չէ և չի առաջացնում որևէ պարտավորություն դատարան ներկայանալու համար, հետևաբար, պաշտպանության կողմը չի գնա դատարան՝ ծանուցված չլինելու հիմքով։
Հիշեցնենք, որ Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել: