կարևոր
400 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 12:19

Չինաստանի հյուսիսում 51 ուղևորով ավտոբուսն ընկել է գետը

Չինաստանի հյուսիսում 51 ուղևորով ավտոբուսն ընկել է գետը

Չինաստանի Հյուսիսային Հեբեյ նահանգում ավտոբուսն ընկել է գետը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովստին»:

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի ժամը 07։00 -ի սահմաններում Հեբեյի նահանգի Շիջիաժուան քաղաքի Պինգշան շրջանում, երբ աշխատողներ տեղափոխող «Jingye» ընկերության ավտոբուսը առայժմ անհայտ պատճառով ընկել է գետը: 

Իշխանությունները օպերատիվորեն փրկարարական գործողություն են կազմակերպել, սակայն հաջողվել է վթարի պահին ավտոբուսում գտնվող 51 մարդուց միայն 38-ին փրկել: