կարևոր
751 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-10-11 12:03

Տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ Դավիթ Տոնոյանն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար. հայտարարություն

Տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ Դավիթ Տոնոյանն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար. հայտարարություն

Պարոն Տոնոյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը:

Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հայտարարության մեջ: