կարևոր
448 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-10-11 11:41

Վրաստանում սգո օր է

Վրաստանում սգո օր է

Վրաստանում սգո օր է: Պետական ​​դրոշները իջեցված են երկրի բոլոր վարչական շենքերի վրա:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Բաթումում բնակելի շենքի փլուզման զոհերի։

Բաթումում՝ մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել էր: Զոհվել է 9, վիրավորվել՝ 1 մարդ։

Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: